4527 դիտում
16:46 27-08-2019
Լևոն Ջուլֆալակյան. Կարճ ասած, կազմակերպվում է դավադրություն. Armsport.am
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը մամուլի ասուլիսում մեկնաբանել է իր հրաժարականը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/08/27/julfalakyan4/1010316]Armsport.am[/url]-ը:
«Նախապես ուզում եմ բոլորիդ տեղյակ պահել, որ իմ աշխատանքային տարիներին ես ոչ մի խնդիր չեմ ունեցել ոչ Սպորտի նախարարության, ոչ օլիմպիական կոմիտեի, ոչ ըմբշամարտի ֆեդերացիայի հետ: Երեք ղեկավար կողմերին էլ այս պահին հաճելի չէ իմ հրաժարականի պահը: Ոչ մեկը կողմ չէր, բայց որոշումը ես եմ կայացրել: Հուսով եմ և համոզված եմ, որ իմ որոշումը ճիշտ է:
Հիմնական պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսների ընթացքում տեղի են ունենում տարաձայնություններ, որոշ մարզիկներ ուզում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց ցանկությունով, հավաքների պլանը, մասնակիցների կազմը, մրցումների մասնակցողները որոշվեն իրենց ցանկությունով:
Կարճ ասած, կազմակերպվում է դավադրություն: Թե ո՞րն է պատճառը, ինչ-որ տեղ ինձ հասկանալի է: Փաստը մնում է փաստ, որ եթե մարզիկները կորցնում են համախմբվածությունը նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը, իմ բնավորության մարզիչը չի կարող:
Իմ աշխատանքային տարիներին ես եղել եմ պահանջկոտ իմ նկատմամբ, հիմա եթե հավաքականում կան մարզիկներ, ովքեր պատկերացնում են, որ իրենք արդեն լիարժեք պատկերացնում են և մարզչի գործը, և մարզիկի գործը, լիարժեք պատկերացնում են՝ ինչպես պետք է ելույթ ունենան, նման պարագայում մարզիչի դերը վերանում է, նման պարագայում ես չեմ կարող շարունակել իմ աշխատանքը:
Դրա համար, որպեսզի հետագայում մեր հավաքականի արդյունքները նորից շարունակական լինեն, ես ցանկանում եմ, որ կարողանան ճիշտ ընտրություն կատարել, ավելի լավ պատրաստված մարզիչ ունենալ, որը կկարողանա ավելի լավ պատրաստել հավաքականին, ավելի շատ մեդալներ բերել ու կարողանալ ուրախացնել մեր ազգին: Ես արել եմ՝ ինչ-որ կարողացել եմ», նշել է մարզիչը:
Նմանատիպ նյութեր
1169 դիտում
12:24 28-04-2014
Կարճ ասած՝ պարոն վարչապետ, մենք ձեր խոսքերին չենք հավատում. թուրք բլոգերը՝ Էրդողանին
1674 դիտում
17:34 24-01-2022
Կարճ ասած, ՌԻՊ MIP կամ RIP ՄԻՊ. Ռուբեն Մելիքյան
3764 դիտում
20:14 14-09-2014
ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԴԵՄ՝ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում