211652_close_icon
views-count1409 դիտում article-date 12:24 28-04-2014

Կարճ ասած՝ պարոն վարչապետ, մենք ձեր խոսքերին չենք հավատում. թուրք բլոգերը՝ Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 23-ին հղած ցավակցական ուղերձի արձագանքները շարունակվում են, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1629]Ermenihaber.am[/url]-ը: Թուրքական «Ռադիքալ» թերթի բլոգում հոդվածներ հեղինակող Ջեմ Աքբալիքը դրականորեն չի արտահայտվել Էրդողանի ուղերձի մասին: «Պարոն վարչապետ, մենք չենք հավատում Ձեր անկեղծությանը» վերտառությամբ հոդվածում բլոգերը նշում է, որ սկզբում, իսկապես, անակնկալի էր եկել` տեսնելով հումանիզմի ու դեմոկրատիայի դիրքերից արված վարչապետի ցավակցությունը: «Կանգ առա ու մտածեցի. միտս եկան նախկինում ձեր հայտարարած կարգավորման նախաձեռնությունները` քրդական, ալևիական, ժողովրդավարական... Մարդիկ չգիտեմ, բայց ես ձեր ասածները ընկալում եմ որպես ժամանակ շահելու և վարկանիշ բարելավելու հնարք: Իսկ թե ինչ է եղել ձեր վարկանիշին, դու դա ինձանից շատ ավելի լավ գիտեք»,- գրում է բլոգերը և հիշեցնում, թե ինչպես 2013-ի ամռանը Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ի ցույց դրվեց Էրդողանի վարչակազմի իրական ավտորիտար էությունը: Ըստ Աքբալիքի` Էրդողանի ուղերձը վստահություն չի ներշնչել հատկապես այն բանից հետո, երբ նա լրագրողների հետ զրույցում դարձյալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շաղկապել է ղարաբաղյան հիմնախնդրի հետ: «Միանգամից տպավորություն է ստեղծվում, որ ձեր ուղերձն անկեղծ չէր: Այն ընկալվեց իբրև Հայոց ցեղասպանության հետ կապված միջազգային ճնշումները մեղմացնելու համար կատարված հնարք»: Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1629]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր