211652_close_icon

Ամուլսարի հարցը մի շարք քաղաքական ուժերի համար դարձել է քա­ղաքական միավոր հավաքե­լու միջոց. «Ժամանակ»

views-count1595 դիտում article-date 11:13 27-08-2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Ակնառու է, որ Ամուլսարի հարցը մի շարք քաղաքական ուժերի համար դարձել է քա­ղաքական միավոր հավաքե­լու հնարավորություն կամ առիթ: Այստեղ, իհարկե, ող­բերգություն, մեծ հաշվով, չկա: Այդպիսին է քաղաքա­կանության էությունը՝ քաղաքական նպատակների հա­մար բաց չթողնել որևէ առիթ: Ի վերջո, դա դեռ չի նշանակում, որ առիթն օգ­տագործող ուժերը ամենևին չեն մտածում Ամուլսարի խնդրի բուն էության մասին: Կարող են թե´ այդ մասին մտածել և մտահոգվել, թե´ զուգահեռ փորձել առիթն օգ­տագործել իրենց քաղաքա­կան հեռանկարի շուրջ մտածելու համար: Քաղաքականության էությունն է այդպիսին բոլոր երկրներում, պարզապես կան տարբերու­թյուններ այդ էության որակա­կան հատկանիշների առումով, որոնք կախված են արդեն թե´ քաղաքական համակարգի, թե´ հանրության հասունության ու կայացածության աստիճանից: Ահա այդ առումով կա մի առանձնահատկություն: Ամուլսարի առիթը քաղաքական մի­ավորի համար են փորձում օգ­տագործել ուժեր, որոնք Ամուլսարի թեմայի տարիների ծա­վալման ընթացքում այն բա­ցարձակապես չեն դիտարկել իրենց առնվազն հրապարակա­յին օրակարգի մաս, չեն խոսել բնապահպանական խնդիրնե­րի մասին, հանրային կարծիքի մասին, իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվական ռեսուրսով չեն լուսաբանել Ամուլսարի համար բնապահպանական պայքարը: Եվ հիմա հանկարծ հայտնվել են այդ պայքարի մասնակիցների շար­քում և հայտարարում են ժո­ղովրդի կողքին լինելու մասին: Սա, խոշոր հաշվով, անհարգալից վերաբերմունք է նույն ժողովրդի նկատմամբ, առն­վազն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ուժերը չեն խոստովա­նել, որ սխալվել են, երբ լռել են Ամուլսարի հանքի շահագործ­ման իրավունքի հարցը լուծե­լիս, մի քանի տարի առաջ: Լռել են թե´ խորհրդարանական երկ­րորդ ուժ եղած ԲՀԿ-ն, թե´ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն, որն այդ շրջանում ուներ անգամ բնապահպանության նախա­րարի պորտֆել: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր