211652_close_icon
views-count2034 դիտում article-date 10:24 27-08-2019

Ամուլսարի շահագործման հարցում ինքը միայնակ է մնացել. նա դժգոհ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարության գրեթե բոլոր անդամները շաբաթ օրը ներկա են եղել Ծաղկաձորում վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը, այդ թվում` ուժային կառույցների ղեկավարներ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Իսկ, ահա, Ազգային ժողովի պատգամավորներից հանդիպմանը ներկա են եղել տարբեր հանձնաժողովների նախագահներ ու անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու գլխավոր թեման եղել է Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Փաշինյանը փորձել է ներկաներից պարզել իրենց տրամադրվածությունները ու բացահայտ խոսել է այն մասին, որ հանքի շահագործման հարցում ինքը միայնակ է մնացել: Ըստ մեր տեղեկությունների` Ն․ Փաշինյանը հայտարարել է, որ շատ դժգոհ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների աշխատանքից, ովքեր այս ժամանակահատվածում որևէ քայլ չարեցին այդ հարցում Կառավարության դիրքորոշումն աջակցելու համար»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր