211652_close_icon
views-count1009 դիտում article-date 19:54 26-08-2019

Ոստիկանները բացահայտեցին գրպանահատության դեպքը

Օգոստոսի 24-ին, ժամը 21.49-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Երևան քաղաքի մի բարից դրամապանակ են գողացել: Մեկնած օպերատիվ խմբին 26-ամյա քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ին, Տերյան փողոցում գործող սննդի կետում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են գումար, փաստաթուղթ և բանկային քարտ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի 31-ամյա մի բնակիչ, որը ժամը 23.00-ին Ամիրյան փողոցից բերման է եթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր