Աբխազիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում կպայքարեն գործող նախագահն ու «Ամցախարա» կուսակցության թեկնածուն
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժղովը հայտնել է երկրի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուների անունները։
Ինչպես հայտնում է Tass գործակալույթյունը՝ հղում անելով ԿԸՀ-ին, պայքարը շարունակվելու է գործող նախագահ Ռաուլ Խաջիմբայի և «Ամցախարա» կուսակցությունից ընտրված թեկնածու Ալխաս Կվիցինայի միջև։
Առայժմ հայտնի չէ, թե թեկնածուները որքան ձայն են հավաքել առաջին փուլում։ Իսկ երկրորդ փուլն անցկացվելու է առաջիկա 2 շաբաթների ընթացքում։
Նշվում է, որ առաջին փուլի ընթացքում երկրում գործել է ավելի քան 150 ընտրատեղամաս։