ԵՄ-ը չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունների օրինականությունը
ԵՄ-ը չի ճանաչել օգոստոսի 24-ին կայացած Աբխազիայի նախագահական ընտությունների օրինականությունը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը` վկայակոչելով ԵՄ ներկայացուցչին:
«Կրկին հայտարարում ենք, որ ԵՄ-ը սահմանադրական և օրինական չի ճանաչում անցկացված ընտրությունները»:
ԵՄ ներկայացուցչի խոսքով` ԵՄ-ը շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: