211652_close_icon

Լեհաստանի նախագահական ընտրությունների 1-ին փուլում հաղթել է ընդդիմությունը

views-count1045 դիտում article-date 12:31 11-05-2015
Լեհաստանում երեկ տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, էքզիթ-փոլերի համաձայն, ստացել է ձայների 32.2, իսկ ընդդիմադիր թեկնածու Անջեյ Դուդան` շուրջ 35 տոկոսը: Ընտրություններին մասնակցել է նաև դերասան, ռոք-երաժիշտ և քաղաքական անկախ գործիչ Պավել Կուկիզը` հավաքելով 20 տոկոս քվե: Քանի որ հիմնական թեկնածուները` Կոմորովսկին և Դուդան հաղթելու համար անհրաժեշտ թվով ձայներ չեն հավաքել, նախատեսված է ընտրությունների 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 24-ին:

Նմանատիպ նյութեր