211652_close_icon
views-count2306 դիտում article-date 10:25 26-08-2019

Ֆրանսիայի ղեկավարության հետ Զարիֆի բանակցությունները դարձել են G7-ի գագաթնաժողովի սենսացիան

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ժամանումը Բիարից և միջուկային հիմնախնդրի շուրջ նրա բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են «Մեծ յոթնյակի» (G7)՝ այստեղ տեղի ունեցող գագաթնաժողովի սենսացիան, հաղորդում է Tass-ը։ Բիարիցում Իրանի ԱԳ ղեկավարի խորհրդատվությունները տևել են 3.5 ժամ, որից Զարիֆը կես ժամ է զրուցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների խմբի հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը: Նշվում է, որ վերջինս գոհունակություն է հայտնել արդյունքների. «Զարիֆի հետ քննարկումները դրական էին և կշարունակվեն»։ Միևնույն ժամանակ ֆրանսիական կողմը պարզաբանլ է, որ Զարիֆին հրավերն ուղարկվել է Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնությամբ: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ առաջիկայում բարդ աշխատանք է սպասվում Իրանի շուրջ իրադրության կարգավորման վերաբերյալ, սակայն արժի փորձել անցնել այդ ուղին։

Նմանատիպ նյութեր