Վիեննայում մեկնարկել են Ջոն Քերրիի և Մուհամադ Զարիֆի միջև բանակցությունները
Վիննայում այսօր մեկնարկել է ԱՄՆ պտքարտուղար Ջոն Քերրիի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի միջև միւջուկային հարցով բանակցությունները: Այդ մասին Twitter-ի իր էջում գրառել է Պետդեպի մամլո խոսնակ Մարի Հարֆը:
Նշվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին և եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդտը:
Հիշեցնենք, որ Թեհրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 30-ն է: