Ամերիկայի Գավաթ. Վենեսուելայի սենսացիան եւ Բրազիլիայի կամային հաղթանակը
Ամերիկայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան C խմբի առաջին հանդիպումները:
Սենսացիայի հեղինակ դարձավ Վենեսուելայի համեստ հավաքականը, որը 1:0 հաշվով հաղթեց Կոլումբիայի հավաքականին, որը համարվում էր այս մրցաշարի հաղթողի հավակնորդներից մեկը:
Հնարավոր է, որ Վենեսուլային հաղթանակի վրա ազդեց նրանց գեղեցկուհիների [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/09/55885/]«էրոտիկ» աջակցությունը[/url]: Տեսնենք, թե այդ աջակցությունը մինչեւ ուր կտանի:
Պերուի հավաքականը նույնպես մոտ էր անակնկալ մատուցելուն: Նրանք Բրազիլիայի հետ խաղում բացեցին հաշիվը եւ թեպետ Նեյմարը շատ արագ խփեց պատասխան գնդակը, սակայն մինչեւ խաղի վերջին վարկյանները ոչ-ոքի հաշիվը պահպանվում էր: Միայն հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին բրազիլացիները Դուգլաս Կոստայի հարվածից հետո հաղթանակ կորզեցին՝ 2:1: Այս դրվագում փայլուն գոլային փոխացման հեղինակ դարձավ Նեյմարը:
[b]Ամերիկայի Գավաթ, C խումբ, 1-ին տուր[/b]
Կոլումբիա – Վենեսուելա՝ 0:1
Ռոնդոն՝ 60
Բրազիլիա – Պերու՝ 2:1
Նեյմար՝ 5, Կոստա՝ 90+2 – Կուեւա՝ 3