211652_close_icon
views-count230512 դիտում article-date 19:56 25-08-2019

Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ և 1 վիրավոր, դեպքի վայրը մարտադաշտ է հիշեցնում. հայտնաբերվել են մի քանի տեսակի հրազենի կրակված պարկուճներ, դանակներ, արնանման հետքեր. ժամանել են Երևանի ոստիկանապետն ու քննչական վարչության պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մեխակյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3 հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք նրանք հրազենային վնասվածքներ են ստացել, թե՝ այլ: Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կամո Շառոյանի որոշմամբ ստեծվել է քննչական խումբ և խմբում ներգրավված քննիչի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: *** [color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քննիչներն ու ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «ձախ ազդրի հրազենային վնասում, աջ ազդրի ստորին հրազենային վնասում և աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ 51-ամյա Սահակ Վարդանյանը և Երևան քաղաքի Շենգավիթ 5-րդ փողոցի բնակիչ՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։ Որոշ ժամանակ անց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Հ. Առաքելյանը, գիտակացության չգալով, մահացել է։ Դեպքի վայրի զննությամբ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ՝ առանց գործանարային համարի, «Մակարով» տեսակի ատրճանակի 8 պարկուճ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի պարկուճ, 7.62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակի պարկուճ և 2 հատ գաղտնի փականով դանակ։[/color] [b]Սպանված 43-ամյա Համբարձում Առաքելյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0350138001566831577251208.jpg[/img] Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 231+
231+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր