Գյումրին նշում է քաղաքի տոնը. ներկա է Նիկոլ Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Գյումրու օրն է: Քաղաքի միջոցառումներին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա այդ մասին խոսք էր տվել դեռ նախորդ տարի, երբ ուշացմամբ էր շնորհավորել քաղաքի տոնը:
«Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն է:
17։00-23:00-ը տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ: Համերգին ելույթ կունենան նաև երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը: