1730 դիտում
10:20 25-08-2019
Գյումրու օրվա միջոցառումների հետ կապված փակ կլինեն մի շարք փողոցներ
Գյումրին օգոստոսի 25-ին նշում է «Գյումրու օր»-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն է:
Նորաբաց Շիրազի փողոցում գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Տոնական օրը յուրովի կներկայանան նաև քաղաքի թանգարանները, իսկ ժամը 17։00-23:00-ը տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ: Համերգին ելույթ կունենան նաև հայտնի երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը:
«Քաղաքի օր» միջոցառմանը ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լինելու են հյուրեր ոչ միայն հանրապետության տարբեր համայնքներից, այլ նաև տարբեր երկրներից: Օրը կավարտվի կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով և հրավառությամբ:
Միջոցառումների հետ կապված օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են Գյումրու կենտրոնական մի քանի փողոցներ։ Քաղաքային տրանսպորը կաշխատի մինչև ուշ գիշեր, իսկ մայրաքաղաքից հյուրերի այցը ապահովվելու համար միայն օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների չվացուցակում իրականացվել են փոփոխություններ ՝ միանգամից 2 գնացք է լինելու՝ 9:00-ին և 9:40-ին, իսկ վերադարձը Երևան 23:15-ին և 23:45-ին:
Նմանատիպ նյութեր
2900 դիտում
12:14 19-10-2019
«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ
1534 դիտում
15:26 03-07-2023
Սահմանադրության օրվա առթիվ հուլիսի 4-5-ին Երեւանում փակ կլինեն մի շարք փողոցներ . ինչ միջոցառումներ են լինելու
1531 դիտում
19:50 05-07-2022
Սահմանադրության օրվա առթիվ 19:30-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է քայլերթ. փակ կլինեն որոշ փողոցներ
Այս բաժնից
877 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1306 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
781 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch