211652_close_icon
views-count3667 դիտում article-date 15:18 24-08-2019

Փաշինյանն Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Աշոտյան

Տեղեկատվական հոսքերի համադրումը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10219021006574240]էջում[/url] գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սերժ Սարգսյանի ձերբակալման մանյովրը տանուլ տալուց հետո Նիկոլը որոշեց գնալ վա-բանկ առանց հանրության ուշադրությունը շեղող սենսացիոն շղարշի: Այն, ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր: Սկզբից չաշխատեց այս հարցով իր հայտնի լայվը, հետո՝ փաստացի տապալվեց Ջերմուկյան այցը, իսկ տեղեկատվական հոսքերի մեջ Նիկոլի վարկանիշը պատառոտվում էր տիեզերական արագությամբ: Եվ ահա, կանգնած լինելով սեփական վարկանիշի կորստի եւ երկրի վարկանիշի կորստի երկընտրանքի առջեւ, Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին: Չեմ քննարկում, արդյոք ճիշտ է այդ որոշումը թե սխալ: Իրենք են իշխանություն եւ պետք է պատասխանատվություն կրեն ցանկացած որոշման համար: Սակայն, այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչո՞ւ սարքեցիր: Քանիցս ասել եմ, որ այս իշխանությունը իրականում չունի երկրի զարգացման տեսլական: Ամուլսարով պարզվեց, որ այն չունի նաեւ քաղաքական կամք, որոշումներ կայացնելու ունակություն եւ սեփական որոշումներին տեր կանգնելու խիզախություն: Ստացվեց այնպես, որ ժողովրդական լեզվով ասած, Նիկոլը գերադասելու է «նաղդ ռեյտինգը նիսյա ներդրումներին» : Մոտիկ ու անձնական խնդիրները իրեն ավելի մտահոգեցին, քան հեռահար ու պետականները: Դժվար չէ կանխատեսել նման շրջադարձի հետեւանքները Հայաստանի համար: Ու խոսքը բացարձակ հնարավոր արբիտրաժի, տույժ ու տուգանքի մասին չէ, քանզի վստահ եմ, որ նման դեպքում բոլորս միասին կկպնենք իրար երկրի շահերը պաշտպանելու համար: Խոսքս ավելի լուրջ եւ համակարգային հետեւանքների մասին՝ IMF, WB, արտասահմանյան ներդրումներ եւ այլն: Նման անլուրջ ղեկավարությամբ երկիր ոչ մի լուրջ ներդրող այլեւս փողեր չի բերելու: Ռուսերենում նման իրավիճակների համար լավ ասացվածքներ շատ կան, որոնցից ամենացենզուրայինը, գուցե հետեւյալն է. Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу»:

Նմանատիպ նյութեր