211652_close_icon
views-count1506 դիտում article-date 12:33 24-08-2019

Բռնվեց կողոպուտի պահին

Օգոստոսի 23-ին, ժամը 12.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Գարեգին Նժդեհի հրապարակից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Արագածավան գյուղի 43-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.20-ին նա նշված վայրում մի քաղաքացու գրպանից փորձել է բացահայտ հափշտակել փող, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր