Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ. խոսնակ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի աշխատակիցների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Կապի մեջ ենք մեր Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, անում ենք առավելագույնը, որպեսզի ստուգումներն ընթանան հնարավորինս արագ ու այնպիսի պայմաններում ու ջերմային ռեժիմում, որ մթերքին վնաս չհասցվի»,-ասաց նա։
[url=https://shamshyan.com/hy/article/2019/08/23/1133324/]Հիշեցնենք, [/url]որ «Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ դեղձով բեռնված իր բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում: