211652_close_icon
views-count18691 դիտում article-date 16:25 23-08-2019

«Մելան հորքուր, Նիկոլն ա եկել». «Վայ, աստված, Փաշինյա՞նն ա, չեմ հավատում». Վարչապետը Ջերմուկում տնետուն է գնում. aravot.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է: Նա նախապես չէր տեղեկացել, որ նման մտադրություն ունի, իսկ բնակիչներն էլ իմանալով վարչապետի այցի մասին՝ արագ ինքնակազմակերպվեցին եւ այս պահին քայլերթով եւ «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով շարժվում են դեպի Ջերմուկի քաղաքապետարան: Ինչպես հայտնույմ է [url=https://www.aravot.am/2019/08/23/1061936/?fbclid=IwAR3FVjCBjMZtTEHCGz6eNYeFw9X0EaHTJ4p5a-KQJzFC_Q5agmN0tdHJAlw]aravot.am[/url]-ը, բնակիչները նույնիսկ կոչ էին անում սեպտեմբերի 1-ին երեխաներին չուղարկել դպրոց: Փաշինյանն այս պահին շրջում է քաղաքում, շփվում բնակիչների հետ, հարցուփորձ անում: Վարչապետը քաղաքապետի ուղեկցությամբ մտավ մի շենք ու պատահական բնակարանի դուռը թակեց, հարցրեց՝ կարելի՞ է, ու սպասում էր, մինչեւ թույլատրեն ներս մտնի: «Մելան հորքուր, Նիկոլն ա եկել»,- տանտիրուհուն հայտնեց դուռը բացող տղան: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/08/23/1061936/?fbclid=IwAR3FVjCBjMZtTEHCGz6eNYeFw9X0EaHTJ4p5a-KQJzFC_Q5agmN0tdHJAlw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր