Երգիչ Նորայր Մելքոնյանը «Վայ-վայ» երգելով Բաղրամյան պողոտան իրենով էր արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ ապրիլի 30-ին,  Բաղրամյան պողոտայում շղթայական խցանում էր առաջացել ու մինչ խցանման մեջ հայտնված վարորդներն իրար անպոչ հեռախոսի նման հայտնում էին, թե հերթական վթարն է տեղի ունեցել, պարզվում է իրականությունը:
Նշված պողոտայի Անելիք բանկի դիմաց վերամբարձ կռունկի միջոցով գովազդային վահանակի վրա տեղադրում էին երգիչ Նորայր Մելքոնյանի մեծադիր պաստառը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պարզվեց, որ վաղը՝  մայիսի 1-ին ժամը 15:00-ին Դար 21 հեռուստաընկերությամբ լինելու է երգչի կատարմամբ «Վայ-վայ»  տեսահոլովակի  պրեմիերան:
Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը, իմիջմեյքեր-ոճաբանը՝ Արմեն Գալյանը, երգի հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը, իսկ պրոդյուսինգով զբաղվել է   Karen-Sevak Production-ը: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            

