211652_close_icon
views-count1530 դիտում article-date 20:45 23-08-2019

Ոստիկանները բռնել են «Հայփոստ»-ից բջջային հեռախոս գողացած տղամարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 15-ին, օրը ցերեկով, ինչ-որ մեկը մտել էր Արցախի պողոտայում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ն և օգտվելով օպերատորի բացակայությունից` աշխատասեղանի վրայից գողացել էր նրա բջջային հեռախոսը: Նույն օրը կատարվածի վերաբերյալ ոստիկանության էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց: Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրվեցին ընկերության սրահում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին գողությունը: Կասկածյալի արտաքին նկարագիրը մոտավոր պարզ էր. անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան: Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները պարզեցին որ նշված գողությունը կատարել է Նոր Խարբերդի 49-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 22-ին նա ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին և տվեց խոտովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր