Ռումինիայում 15 երկրների մասնակցությամբ կայացած միջազգային ազգագրական պարերի մրցույթ-փառատոնում Արգավանդ և Փարաքար համայնքների «ԱՅՎԱԶՅԱՆ» պարային կենտրոնը գրավել է պատվավոր 1-ին տեղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 7-12-ը, Ռումինիայի Տուլչեա քաղաքում 15 երկրների մասնակցությամբ կայացած ( Արգենտինա Բոսնիա-Հերցեգովինա, Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հունաստան, Հնդկաստան, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Նորվեգիա, Սլովակիա, Ուկրաինա, Վիետնամ, Ռումինիա) «Ոսկե Ձկնիկ» միջազգային ազգագրական պարերի մրցույթ-փառատոնում, Արգավանդ և Փարաքար համայնքների «ԱՅՎԱԶՅԱՆ» պարային կենտրոնը (գեղ. ղեկավարներ Սամվել և Անուշ Այվազյաններ) գրավեց պատվավոր 1-ին տեղը: