Քաղաքացիական պաշտպանության միջոցառում շուկայի վերահսկողության տեսչական մարմնում
Օգոստոսի 22-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների խումբն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին:
Գերատեսչությունում անցկացվել է ՔՊ ղեկավար կազմի կողմից ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունն իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ, ստուգել ՔՊ շտաբերի, տարահանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը և պլանի իրատեսության գնահատումը:
Ուսումնավարժության ընթացքում առարկայորեն քննարկվել են ՔՊ կազմավորումների` գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխարինելիության, գաղտնի փաստաթղթերի մշակման և գաղտնիության ռեժիմի պահպանման հետ կապված հարցերը:
Դիտարկվել են նաև տնտեսվարողների կողմից շուկայահանված ոչ պարենային արտադրանքի պահպանման նկատմամբ պետական վերահսկողության, անվտանգության և չափումների միասնականության ապահովման հետ առնչվող խնդիրները, ստուգումների իրականացման ընթացակարգային հարցերը: