211652_close_icon

Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

views-count1633 դիտում article-date 20:28 22-08-2019
Օգոստոսի 21-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցում ոստիկանության բաժանմունքի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ քաղաքացին (Լուսինե Ն., ծնված 1975 թ.) վնասել է ձախ նախաբազուկը: Շտապօգնության աշխատակիցները Լուսինե Ն.-ին  տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը՝ հոգեբանական աջակցություն:

Նմանատիպ նյութեր