211652_close_icon
views-count1227 դիտում article-date 11:02 01-10-2018

Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Սեպտեմբերի 30-ին, ժամը 23:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 131/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սուր ծակող գործիքով (դանակ կամ մկրատ) վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Տ. Վ.-ն (ծնված 1990 թ., ՌԴ քաղաքացի) վիճաբանել է ամուսնու հետ և վնասել ձեռքի մատը։ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Տ. Վ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Նմանատիպ նյութեր