«Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում աջակցություն է ցուցաբերվել արդեն 2375 ընտանիքի
«Երևան՝ իմ տուն» խորագրով ընթացող «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում սոցիալական աջակցության ծրագրով այցելություններ են կազմակերպվել և համապատասխան աջակցություններ տրամադրվել մարաքաղաքի արդեն 2375 ընտանիքի: Ծրագրում ներառված է սոցիալական և հասարակական որոշակի խմբերի 2796 ընտանիք. թիվը համապատասխանում է մայրաքաղաքի տարիքին:
Շնորհակալություն հայտնելով ուշադրության և հոգատարության համար՝ ծրագրի շահառուները նշել են, որ այս օրերին քաղաքապետարանի կողմից մատուցված անակնկալ նվերը խիստ անհրաժեշտություն է եղել իրենց համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ին մեկնարկած ծրագիրը կեզրափակվի հոկտեմբերի 9-ին: