211652_close_icon

2015-ին 1400 սիրիահայ ընտանիքի աջակցություն է ցուցաբերվել

views-count833 դիտում article-date 16:17 08-12-2015
Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության ծրագրերով շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունները: Ընթացիկ տարում քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական և նյութական օժանդակություն է ցուցաբերվել 1400 կարիքավոր ընտանիքի, այդ թվում «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում՝ 72 ընտանիքի: Ավելի քան 160 ընտանիք էլ ներառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերում։ Մշտական ուշադրության ներքո են նաև քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ հաճախող, ինչպես նաև դպրոցահասակ ավելի քան 700 սիրիահայ երեխաները: Փոքրիկներն ու պատանիներն ակտիվորեն ներգրավվում են կրթամշակութային տարբեր միջոցառումների: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր