Ռունին խաղադաշտից հեռացվել է մրցակցին հարվածելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան MLS-ի հերթական տուրում «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին «Նյու-Յորք Ռեդ Բուլսի» հետ խաղում (1:2) դաշտից հեռացվել է առաջին խաղակեսի միջնամասում:
33-ամյա անգլիացին 24-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել մրցակցի կիսապաշտպան Կրիստիան Կեսարեսի դեմքին արմունկով հարվածելու համար:
Մրցավարը Ռունիին հեռացնելու որոշում է կայացրել VAR համակարգով պահը դիտելուց հետո:
Նշենք, որ սա Ռունիի երկրորդ կարմիր քարտն էր այս մրցաշրջանում: