2213 դիտում
14:55 22-08-2019
Գործադիրը հաստատել է զինծառայողների կողմից բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը
ՀՀ կառավարությունը սահմանեց «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները։
Ինչպես տեղեկացնում է «[url=https://https://armenpress.am/arm/news/985654.html]Արմենպրես[/url]»-ը, օգոստոսի 22-ին ՀՀ կառավարության հերթական նիստին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ, նախագծի համաձայն, յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` Պաշտպանության նախարարության 500 զինծառայող:
«Ծրագիրը նախատեսում է առավելագունը 28 միլիոն 500 հազար դրամի չափով հիփոթեքային վարկավորման հնարավորություն, որի սահմաններում գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորում է պետությունը։ Առաջնային կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում վարկի տարեկան տոկոսը կազմելու է 7 տոկոս, որի 3 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ մնացած 4 տոկոսը հետ է վերադարձվում վարկառուին իր վճարված եկամտահարկի հաշվին։
Երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից տրամադրված վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույքը գումարած առավելագույնը 2 տոկոսային կետը։ Ընդ որում՝ պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից 3 տոկոսային կետը, մնացածը վարկառուի հաշվին է երկրորդային շուկայի շրջանակում»,- ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լինելու նաև գնման պայմանագրի ևս 20 տոկոսի չափով ապահովագրություն կամ դրա փոխարեն այլ բնակելի տարածության գրավադրում։ «Յուրաքանչյուր տարվա համար ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ։ Միաժամանակ, նախկինում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողներն ունեն նախապատվության իրավունք՝ ծրագրի մասնակից դառնալով առանց վիճակահանությանը մասնակցելու և հրաժարվելով իրենց հաշվառման իրավունքից»,- ասաց Տոնոյանը։
Նմանատիպ նյութեր
770 դիտում
15:36 03-07-2014
Գործադիրը հաստատել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
918 դիտում
16:31 04-06-2015
Գործադիրը հաստատել է նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը
1602 դիտում
16:06 25-09-2015
Գործադիրը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը
Այս բաժնից
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1183 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին