918 դիտում
16:31 04-06-2015
Գործադիրը հաստատել է նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը, որով շարունակվում է 2009թ. մեկնարկած տեսչական բարեփոխումը: Այժմ ստուգում է իրականացնում 17 տարբեր տեսչական մարմին:
Տեսչություններ կան տարբեր նախարարությունների աշխատակազմերում, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, ինչպես նաև գործում է մեկ առանձին մարմին՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրում գործող տեսչական համակարգը դեռևս լիարժեք չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Ծրագրի նպատակն է. պետության համար՝ ռեսուրսների առավել օպտիմալ և արդյունավետ օգտագործում, գործարարների համար՝ առավել ազատ և ճնշումից զերծ միջավայրի ապահովում, սպառողի համար՝ անվտանգության ապահովում:
2014թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը: Փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության գործառույթները համապատասխանեցրել է վերոհիշյալ օրենքին, որով սահմանվում է պետական վերահսկողություն միայն աշխատանքի անվտանգության նկատմամբ, իսկ աշխատանքային պայմանագրի դրույթների հսկողությունը աշխատողների ներկայացուցիչների՝ արհեստակցական միությունների իրավասությունն է:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոր քրեական օրենսգրքի հայեցակարգին, որի ընդունմամբ ակնկալվում է մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության բարձրացում, մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով սահմանված՝ մարդու իրավունքների չափանիշների ինկորպորացում, քրեաիրավական նորմերի սխալ կիրառման, դատական սխալների բացառում և այլն:
Նմանատիպ նյութեր
770 դիտում
15:36 03-07-2014
Գործադիրը հաստատել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
1602 դիտում
16:06 25-09-2015
Գործադիրը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը
2210 դիտում
14:55 22-08-2019
Գործադիրը հաստատել է զինծառայողների կողմից բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը
Այս բաժնից
592 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
895 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1918 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է