1611 դիտում
16:06 25-09-2015
Գործադիրը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը
Կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք ընդունեն նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում սահմանված տվյալ տարվա միջոցառումները:
Ֆինանսների նախարարին հանձնարարվել է համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի պլանավորման ժամանակ քննարկել հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով պետբյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ, սահմանվում է, որ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ ակտերի էլեկտրոնային ժողովածուի ներկայացումն իրականացվելու է http://www.arlis.am/ ինտերնետային կայքում: Էլեկտրոնային ժողովածուի համալրման աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով` սկզբում պաշտոնական սկզբնաղբյուր ունեցող, իսկ հետո պաշտոնական սկզբնաղբյուր չունեցող կամ չպահպանված նորմատիվ իրավական ակտերը: Էլեկտրոնային ժողովածուի ստեղծումը մեծապես կհեշտացնի իրավական ակտերի հետ աշխատանքը, կնպաստի բնակչության իրավական գրագիտության բարձրացմանը, իրավական պետության կայացմանը:
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 8-ին կնշվի քննչական կոմիտեի ծառայողի օրը:
Նմանատիպ նյութեր
782 դիտում
15:36 03-07-2014
Գործադիրը հաստատել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
Այս բաժնից
772 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
727 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
784 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան