211652_close_icon
views-count1134 դիտում article-date 19:16 22-08-2019

Բջջային հեռախոսի գողությունը բացահայտվեց

Օգոստոսի 21-ին Կապանի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Ձորք թաղամասի 60-ամյա բնակչուհին օգոստոսի 1-ի երեկոյան Կապանի համայնքապետարանի զբոսայգու նստարանից գողացել է 28-ամյա մի կնոջ բջջային հեռախոսը: 60-ամյա կինը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր