211652_close_icon
views-count48073 դիտում article-date 19:22 21-08-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 33-ամյա վարորդը Toyota Corolla–ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. Օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Նարինե Շ.-ն ի վարած Toyota Corolla մակնիշի 78 NR 777 համարանիշի ավտոմեքենայով Լոռի Բերդ գյուղից դեպի Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նարինե Շ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Ստեփանավան բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր