211652_close_icon
views-count2180 դիտում article-date 15:43 21-08-2019

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից, Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք եւ հաջողություններ հովվապետական առաքելությունն իրականացնելու ճանապարհին, ինչպես նաեւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ու ավանդապաշտ հայ ժողովրդի` ավելի քան 1700-ամյա քրիստոնեական հավատը ամուր եւ անսասան պահելու գործում:

Նմանատիպ նյութեր