Ֆրանսիայում ընթանում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, գրում է РИА Новости-ն:
Կրեմլի ղեկավարը Ֆրանսիա է ժամանել մեկօրյա այցով: Բանակցություններն անց են կացվում Մակրոնի պաշտոնական ամառային նստավայրում:
Նախատեսվում է, որ հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգի արդի հարցեր, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը: