211652_close_icon
views-count9140 դիտում article-date 20:23 19-08-2019

Երևանում կկառուցվի 71 հարկանի երկնաքեր

Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի: [url=https://armenpress.am/arm/news/985328.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց նախագծի նախաձեռնող «Լաուրա ինվեսթմընթ» ՍՊԸ տնօրեն Մերի Մկրտչյանը: «Կոնցեպցիայի մշակումն արդեն ավարտին է մոտենում, և սկսվում են նախագծային աշխատանքները, որոնք կտևեն մոտ 2 տարի, և դրանից հետո մինչև 5 տարի շինարարական աշխատանքները կընթանան: Այն ոչ միայն բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է, այլ ինչպես մենք նախատեսում ենք, այնտեղ 200 հա վրա կլինեն ծիրանի այգիներ, խաղահրապարակներ, ընտանեկան հանգստի գոտի և ճոպանուղի: Այդ ամենը՝ մատչելի պայմաններով»,- ասաց Մկրտչյանը: Մերի Մկրտչյանը նշեց, որ սեյսմիկ բոլոր ռիսկերը հաշվարկված են, և շինությունը լինելու է անվտանգ: Շինարարական աշխատանքների ընթացքում կստեղծվի շուրջ 1300 աշխատատեղ, իսկ դրանց ավարտից հետո, ըստ նախնական հաշվարկների, 2500 աշխատատեղ կբացվի շենքի շահագործման հետ մեկտեղ: Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար մոտ 270 մլն դոլարի ներդրում է նախատեսվում: Մերի Մկրտչյանը նշեց, որ իրենք առաջիկայում պատրաստվում են համագործակցել Արաբական Միացյալ Էմիրությունների «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերության հետ, որի համար հուշագիր ստորագրեցին: «Բայնոնա» ընկերությանն այսօր հրավիրել ենք, և հուշագիրը ստորագրում ենք հետագա համագործակցության համար: «Բայնոնա»-ն, քանի որ առաջադեմ է, իրենց տարածաշրջանում և բավականին մեծ փորձ ունի, մենք փորձում ենք իրենց հետ համատեղ գործունեություն ծավալել»,- նշեց Մկրտչյանը: Համալիրը կոչվում է «Անմոռուկ», այն կկառուցվի մայրաքաղաքի հարավային մասում, Ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ

Նմանատիպ նյութեր