1943 դիտում
19:50 19-08-2019
ԱՀ պետնախարարը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը. պաշտպանության բանակում սննդի որակը էականորեն կբարձրանա
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 19-ին ընդունել է «Երեմյան պրոջեքթս» ընկերության պատվիրակությանը՝ տնօրեն Դավիթ Երեմյանի գլխավորությամբ: Հանդիպման առանցքում էր հանրային սննդի և ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացած ընկերության փորձի ներդրումն Արցախի տնտեսությունում:
Ընկերության տնօրենը պետական նախարարին է ներկայացրել ԱՀ ՊՆ զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին իրենց մասով ստանձնած պարտավորությունները: «ԱՀ ՊՆ զորամասերում սննդի կազմակերպումը մեզ համար բիզնես չէ, այլ պատվաբեր և պատասխանատու նախաձեռնություն: Մեր առաջին քայլը զորամասերում լինելու է խոհանոցային տեխնիկայի և սպասքի ամբողջական վերազինումը ժամանակակից, որակյալ խոհանոցային տեխնիկայով: Իսկ ճաշացանկն էլ, բնականաբար, հարուստ կլինի՝ պատրաստված թարմ սննդամթերքից»,-ասել է Դավիթ Երեմյանը:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որի արդյունքում պաշտպանության բանակում սննդի որակը էականորեն կբարձրանա: Այդ համատեքստում պետական նախարարը ողջունել է «Երեմյան պրոջեքթս» ընկերության մասնակցությունը ՊՆ զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին, ինչը ևս 300 նոր ու միջինից բարձր աշխատավարձով աշխատատեղ կապահովի: «Կարևորում ենք ընկերության տեղական արտադրողների հետ համագործակցելու պատրաստակամությունը, ինչը կխթանի տեղական արտադրանքի պահանջարկի ավելացմանը:
Այս գործընթացում հանրային սննդի ոլորտում մեծ փորձառություն ունեցող ընկերության ներգրավումը դրական ազդեցություն կունենա նաև հանրային սննդի ոլորտի մշակութային առանձնահատկությունների կատարելագործման, տարածման հարցում»,- նշել է պետական նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խոհարարական արվեստը զարգացնելու, արցախյան գործընկերների մասնագիտական հմտությունները կատարելագործելու հնարավորությունները:
--
[b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
943 դիտում
16:55 17-05-2022
ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը
1512 դիտում
14:40 12-05-2017
Մշակվում է պետություն-մասնավոր հատված փոխգործակցության օրենսդրական փաթեթ
Այս բաժնից
757 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
628 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
430 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը