«Ատլետիկոյի» ստադիոնի մոտ Գրիզմանի ազգանունով ցուցանակը նորից աղտոտել են
«Ատլետիկոյի» երկրպագուները շարունակում են իրենց դժգոհությունը արտահայտել թիմի նախկին հարձակվող Անտուան Գրիզմանի հանդեպ՝ «Բարսելոնա» տեղափոխվելու վերջինիս որոշման համար:
Լա Լիգայի 1-ին տուրում «Խետաֆեի» հետ խաղից (1:0) առաջ երկրպագուները «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնի մոտ նորից աղտոտել են ֆրանսիացու ազգանունով ցուցանակը՝
Ցուցանակի վրա նաև աղբ են լցրել. արևածաղկի սերմեր և գարեջրի բանկաներ, իսկ ֆուտբոլիստի ազգանունի վրա թղթեր են սոսնձել: