Ֆիլիպե Կոուտինյոն տեղափոխվեց «Բավարիա»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վարձավճարով տեղափոխվեց «Բավարիա»:
Կիրակի օրը բրազիլացին հաջողության բուժզննում էր անցել: «Բավարիան» վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո խաղացողի տրանսֆերը ամբողջությամբ գնելու իրավունք ունի:
Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվել, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բավարիան» Կոուտինյոյի վարձակալության համար կվճարի 20 մլն եվրո, իսկ տրանսֆերը գնելու արժեքը կկազմի 120 մլն եվրո:
«Բարսելոնայի» կազմում բրազիլացին անցկացրել է 76 հանդիպում, դարձել 21 գոլի հեղինակ: