1281 դիտում
13:06 19-08-2019
ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին։
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Ա. Հովհաննիսյանը անդրադարձել էր Տավուշի մարզի հյուսիսային հատվածում ՀՀ զինուժի 140 հեկտար տարածք ազատագրելու և սահմանային դիտակետերն առաջ տեղաշարժելու մասին լուրերին։
Արծրուն Հովհաննիսյանը, հաստատելով տեղեկատվությունը, նշել էր, որ ճշգրիտ գործողությունների արդյունքում այժմ հայկական զորքերի վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողովակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։
Նմանատիպ նյութեր
13790 դիտում
21:00 04-12-2018
Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
853 դիտում
23:25 03-05-2024
Հավերժ 19․ Ոսկե Գևն այսօր կդառնար 23 տարեկան․ oragir.news
598 դիտում
22:56 03-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբան