211652_close_icon

«Բերձորից մինչև Արաքսի ափ եղել են որոշակի մարտական գործողություններ. մեր զինված ուժերն ունեցել են դիրքերի բարելավում». Արծրուն Հովհաննիսյան

views-count8786 դիտում article-date 22:39 29-10-2020
Այսօր ամբողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ամբողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հարավային հատվածում` Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ: Մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել: Բացի դրանից, Մարտունիի և Ասկերանի շրջանների գյուղերում` հիմնականում անտառային զանգվածի փոքր բնակավայրերին հարակից տարածքներում, շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի ու հարակից բլուրների տարածքում, ինչպես նաև անտառային զանգվածներում: Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, և դրանց դեմ պայքարը ենթադրում է առանձին մարտական գործողությունների որոշակի մարտավարություն, ինչը սովորական համազորային մարտի կամ 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ մարտեր չեն»,-նշեց նա:

Նմանատիպ նյութեր