211652_close_icon
views-count20442 դիտում article-date 22:36 18-08-2019

Ռուսաստանում 16-ամյա պատանին կացինով սպանել է իր ընտանիքի անդամներին և ինքնասպան եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Ուլյանովսկի շրջանի Պատրիկեևո գյուղում աննախադեպ դաժան ողբերգություն է գրանցվել. 16-ամյա պատանին կացինով սպանել է իր ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան է եղել: Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Իրավապահ մարմինները գյուղի տներից մեկում հայտնաբերել են 5 դի, իսկ տնից 500 մետր հեռավորության վրա՝ պատանու դին: Նախնական տեղեկություններով, պատանին կացինով սպանել է իր պապիկին, տատիկին, մորը և մանկահասակ, 4-ամյա քրոջն ու եղբորը: Մարդասպան տղան մահից առաջ երկտող է թողել, որտեղ նշված է եղել, որ ցանկանում է կյանքին վերջ տալ, սակայն շատ ծանր է տանում, որ հարազատները դրա պատճառով խորը վշտի մեջ կհայտնվեն, ու որպեսզի նրանք ծանր ապրումներ չունենան, որոշել է հարազատներին իրե հետ տանել: Տղայի հայրը, որը ընտանիքի հետ չէր բնակվում, պատմել է, որ 16-ամյա պատանին չափազանց խելացի, հանգիստ և կրթված էր: «Նա գերազանցիկ էր, մասնակցել է խելացիներին տարածաշրջանային ծրագրին, բազմաթիվ օլիմպիադաների մասնակից էր»: Ըստ տեղի բժշկական ծառայությունների, ինչպես նաև ազգականների, համադասարանցիների, տղան նախկինում հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր