Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման արարողությունը. ուղիղ. Tert.am
Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում ընթացան համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի նշվեց խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվեցին Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում:
Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 6-ին` Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը տեղի է ունենում Երևանում՝ Ազատության հրապարակում:
Հիշեցնենք, որ Համահայկական ամառային խաղերին մասնակցել են սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: 17 մարզաձևից 12-ի մրցումները անցկացվել են Արցախում:
Համահայկական ամառային խաղերի գլխավոր հովանավորն է «Տաշիր» ընկերությունների խումբը: