211652_close_icon
views-count7150 դիտում article-date 20:17 17-08-2019

Ռուսաստանում հայազգի մարզիկ Մանվել Մամոյանը Կրեմլի պատերի մոտ սահմանել է Բրյուս Լիի ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայից Գինեսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր, վորքաութի եւ ֆիթնես մարզիչ Մանվել Մամոյանը եւս մեկ ռեկորդ է սահմանել: Մարզիկն այս անգամ սեղմում վարժություն է կատարել 2 մատների վրա: Ընդ որում՝ դա արել է ուղղակիորեն Կարմիր հրապարակում՝ Վասիլի Երանելու տաճարի ֆոնին, հայտնում է [url=https://news.am/arm/news/528990.html?fbclid=IwAR1qIQNi_HHjEAsnshwHsH6FQzjFWwbpsD2a313jzw-xaVtSnQ-vsky-NUk]NEWS.am[/url]-ը: Մանվել Մամոյանը կարողացել է 2 մատների վրա մեկ րոպեում 55 սեղմում կատարել, նախորդ ռեկորդը 52 սեղմում էր: Այդպիսի սեղմումներն առաջինը ցուցադրել է լեգենդար Բրյուս Լին: Այդ ժամանակից ի վեր այս տեսակը համարվում է ամենաբարդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր