21-ամյա երիտասարդ տղայի կյանքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու ես
21-ամյա Արամ Վարդանյանի մոտ բժիշկները գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել: Անհրաժեշտ շտապ վիրահատությունն իրականացվելու է Մոսկվայում, որի համար Արամի ընտանիքը բավարար գումար չունի:
Արամն ապրում է մոր և եղբոր հետ, բացի հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց՝ պատանին դեռ ոչինչ չի հասցրել անելու: Ինքնուս նկարիչ է, երազում է անհատական ցուցահանդեսով նկարները հանրությանը ներկայացնելու մասին։
Խնդրում ենք՝ անտարբեր չլինեք, յուրաքանչյուրիս ներդրած լուման կօգնի դեռատի պատանուն վաղվա օրը ավելի գունեղ տեսնելու։
ՎՏԲ Հայաստան բանկում Արամի մոր անունով հաշիվ է բացվել, օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին
[b]AMD 16035003207602
USD 16035003207603
EUR 16035003207604
RUR 16035003207605
Viber +37493394930 (Թերեզա Հայրապետյան)։[/b]