211652_close_icon
views-count1797 դիտում article-date 15:59 16-08-2019

«Լիվերպուլը» արտառոց իրավիճակում է. երկրորդ դարպասապահն էլ է վնասվածք ստացել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ դարպասապահ Ադրիանը կարող է բաց թողնել ԱՊԼ-ի 2-րդ տուրում «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը: Պատճառը անհեթեթ վնասվածքն է, որ նա ստացել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար «Չելսիի» հետ խաղից (1:1, 5:4` 11 մ.) հետո հաղթանակը տոնելու ժամանակ: «Խաղադաշտ մտած երկրպագուն սայթաքել է և հարվածել Ադրիանի ոտնաթաթին: Երեկ այն ուռել էր: Այսօր ես զրուցել եմ Ադրիանի հետ, ասաց, որ զգալիորեն ավելի լավ է զգում: Տեսնենք», ասել է Կլոպը: Հիշեցնենք, որ մերսիսայդցիների հիմնական դարպասապահ Ալիսոնը ԱՊԼ-ի 1-ին տուրում՝ «Նորվիչի» հետ խաղում սայթաքել էր գնդակը խաղի մեջ մտցնելիս և վնասել մկանը: Նա շարքից դուրս է եկել 5-6 շաբաթով: Եվ եթե Ադրիենը չկարողանա խաղալ 2-րդ տուրում, ապա «Լիվերպուլի» դարպասները պաշտպանելու է կամ 20-ամյա Քևին Քելեհերը, որը առաջին թիմում ոչ մի խաղ չի անցկացրել, կամ էլ 35-ամյա Էնդի Լոներգանը, որը նախորդ տարի հանդես է եկել Անգլիայի երրորդ դիվիզիոնում:

Նմանատիպ նյութեր