211652_close_icon
views-count1344 դիտում article-date 16:19 06-08-2014

Ռեյնան հասկանում է, որ Նոյերը «Բավարիա»-ի թիվ մեկ դարպասապահն է. Ռումենիգգե

«Բավարիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեն մեկնաբանել է Պեպե Ռեյնայի տեղափոխությունը մյունխենյան ակումբ: «Պեպե Ռեյնան ցանկանում էր տեղափոխվել «Բավարիա»: Այդուհանդերձ նա գիտի, որ Նոյերը «Բավարիա»-ի թիվ մեկ դարպասապահն է: Եթե ոչինչ չպատահի, ապա Նոյերը միշտ կմնա թիմի հիմնական դարպասապահը: Մեր նպատակը երրորդ դարպասապահ գտնելն էր: Ներկայումս «Բավարիա»-ում դարպասպահական հարցը փակված է»,- Ռումենիգգեի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր