211652_close_icon

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

views-count2301 դիտում article-date 12:18 16-08-2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավե­րա­ծությունների կապակցությամբ: Նա իր վշտակցությունն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարա­զատ­ներին ու մերձավորներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրա­վոր­ներին՝ շուտափույթ ապաքինում:

Նմանատիպ նյութեր