211652_close_icon
views-count4160 դիտում article-date 23:40 15-08-2019

Ոստիկանները մեծ քանակի կանեփ են հայտնաբերել Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 12-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ հայտնաբերեցին մեծ քանակի կանեփի բույսեր: Երևանի Խորենացու փողոցի տներից մեկի բակից հայտնաբերվեց կանեփի 351 բույս և 3400 գրամ կանեփի չորացված զանգված: Ըստ 59-ամյա տանտիրոջ հայտարարության հայտնաբերվածն իրենն է: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր