211652_close_icon
views-count3210 դիտում article-date 22:56 15-08-2019

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով 2019 թվականի օգոստոսի 16-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գայի պողոտայով դեպի նշված խաչմերուկ 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Մալյան փողոց, ապա Մալյան փողոցից դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների համար նոր տեղադրված Տ2 տիպի լուսացույցի (միայն դեպի աջ) միջոցով կապահովվի մշտական կանաչ ազդանշան, որի շնորհիվ կվերանան նաև Մալյան փողոց-Մալյան փողոցի նրբանցք խաչմերուկի հապաղումներն ու խցանումները: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր