211652_close_icon
views-count66061 դիտում article-date 21:17 15-08-2019

«Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են. այսօր մենք ունեցանք դրա անհերքելի ապացույցը». փորձագետ. Forrights.am

[url=http://forrights.am/2019/08/15/%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%B9%D5%AB-%D5%A5%D5%B2%D5%A5/?fbclid=IwAR3XZLLplwQAixJxv-98w8THHT7tHuiaSOzPDw21y7g03opMLTAMiAVr7uA]Forrights.am[/url]-ը գրում է. Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահվան գործով եզակի փորձաքննություն է իրականացվել: Համաձայն դատաբժշկական կենտրոնի փորձագետի եզրակացության, գնդակի վրա, որով, ըստ նախաքննության մարմնի, կապիտանն ինքնասպան է եղել և որը անցել է կապիտանի գլխի միջով, ոչ ուղեղանյութ, ոչ արյուն չեն հայտնաբերվել: Չեն հայտնաբերվել նաև արյան, մազի, կամ մաշկի հյուսվածքների որևէ նյութ: Սա առնվազն նշանակում է, որ նախաքննության մարմինը իրեղեն ապացույց է կեղծել, և կապիտան Անդրանիկ Մկրտչյանը սպանվել է բոլորովին այլ գնդակով, բոլորովին այլ զենքից և, հնարավոր է, բոլորովին այլ վայրում: Ինչպես հայտնի է, քառօրյա պատերազմի հերոս, Մեղրիի N զորամասի վաշտի հրամանատար Անդրանիկ Մկրտչյանը մահացել է 2017 թվականի օգոստոսի 20-ին: Քննիչներն ապացուցված են համարում, որ դեպքի օրը Անդրանիկ Մկրտչյանը սիրած աղջկան հրաժեշտ տալուց հետո իր «Ֆոլկսվագեն» մեքենայով վերադարձել է քաղաք Ագարակ,մտել է իր հանրակացարանը, որտեղ բնակվում էր, իր սենյակում ընկերոջ հետ ձվածեղ է կերել, ափսեները կեղտոտ դրել է լվացարանի մեջ, դուրս է եկել, երեք րոպեում հասել է զորամաս, մտել է վաշտի զինանոց, այնտեղից վերցրել է իր ինքնաձիգը, գնացել է զորամասում գտնվող իր աշխատասենյակը և ինքնասպան է եղել: Որևէ պատճառ քննիչները չեն ներկայացրել։ Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանի, առաջին իսկ օրվանից գործով կեղծ քննություն է կատարվել, և սպանությունը ներկայացվել է որպես ինքնասպանություն: Այդպես են կարծում նաև Անդրանիկ Մկրտչյանի հարազատները: Համաձայն քրեական գործում առկա նյութերի, մասնավորապես կապիտան Մկրտչյանի դիակի դատաբժշկական եզրակացության, կրակոցը արձակվել է կզակի տակից, և գնդակը, անցնելով կապիտանի գլխի կարևորագույն օրգանների միջով, դուրս է եկել ծոծրակագագաթային հատվածից: Հայարփի Սարգսյանը դեռևս անցյալ տարվա փետրվարին միջնորդել էր, որ գնդակն ուղարկվի դատաքիմիական-դատակենսաբանական փորձաքննության: Միջնորդությունը պետք է պատասխաներ հարցի՝ կա՞ արդյոք գնդակի վրա ուղեղանյութի և արյան հետքեր: Մանրամասներն՝ [url=http://forrights.am/2019/08/15/%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%B9%D5%AB-%D5%A5%D5%B2%D5%A5/?fbclid=IwAR3XZLLplwQAixJxv-98w8THHT7tHuiaSOzPDw21y7g03opMLTAMiAVr7uA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր